Իտալիայի նախագահի արձագանքը` Սոլովյովի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքներին
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին երեքշաբթի ուշ երեկոյան՝ ապրիլի 21-ին, սոցիալական ցանցերում գրառում է կատարել «ռեժիմի ջանասեր քարոզիչների» մասին։ Դա տեղի է ունեցել իտալական լրատվամիջոցներում լայնորեն քննարկվող՝ ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից իր հասցեին հնչեցրած վիրավորանքներից հետո։
«Իր բնույթով ռեժիմի ջանասեր քարոզիչն իրավունք չունի դասեր տալ ո՛չ հետևողականության, ո՛չ էլ ազատության վերաբերյալ։ Սակայն այս ծաղրանկարները հաստատ մեզ չեն ստիպի փոխել կուրսը։ Ի տարբերություն այլոց, մենք ոչ մեկից կախում չունենք, մենք տերեր չունենք և հրամաններ չենք ընդունում։ Մենք ունենք միայն մեկ ուղենիշ՝ Իտալիայի շահերը։ Եվ մենք հպարտությամբ կհետևենք դրան՝ չնայած աշխարհի բոլոր կողմերից քարոզիչների բողոքներին», - գրել է Մելոնին։ Ընդ որում, նա չի հստակեցրել, թե հատկապես ինչն է առիթ հանդիսացել իր հրապարակման համար։
Մելոնիի գրառումից մի քանի ժամ առաջ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին հայտարարել էր, որ Հռոմում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել են Իտալիայի ԱԳՆ՝ «պաշտոնական բողոք հայտնելու ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի կողմից վարչապետի հասցեին հնչեցրած ծայրահեղ լուրջ և վիրավորական հայտարարությունների կապակցությամբ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...