Ինչու է արգելվել ձախ շրջադարձը Հովսեփ Էմինի փողոցում. պարզաբանում
Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամրջի իջատեղ ձախ շրջադարձի արգելումը պայմանավորված է հետիոտների և մեքենաների երթևեկության անվտանգությունը, ինչպես նաև հոսքերի անընդհատությունը ապահովելու անհրաժեշտությամբ: Այս մասին Auroranews-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից:
«Մասնավորապես` Գյուլբենկյան-Հովսեփ Էմին փողոցների խաչմերուկի կողմից երթևեկող և դեպի կամուրջ ձախ շրջադարձ կատարող մեքենաները խոչընդոտում էին Փափազյան-Հովսեփ Էմին փողոցների խաչմերուկի կողմից ուղիղ և դեպի աջ երթևեկող մեքենաներին, ինչպես նաև շտապողականություն ցուցաբերելու արդյունքում չէին զիջում փողոցը թույլատրելի մասում հատող հետիոտնին` առաջացնելով վրաերթի վտանգ: Նշված մանևրի արդյունքում հաճախակի էին նաև վթարները: Ձախ շրջադարձ կատարողները առաջացնում էին նաև հապաղումներ Հովսեփ Էմինի փողոցում` երկու ուղղություններով, ինչը շղթայական կերպով անդրադառնում էր մոտակա խաչմերուկներին»,- գրված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ԿԲ-ի պարզաբանումը 500 դրամանոցների հետ կապված
2025 թ. ապրիլի 28-ին Կենտրոնական բանկը հայտարարել էր, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 1...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը: Այս մասին հայտնում է Բնապահպա...
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
Կառավարությունը հավանություն է տվել ՆԳՆ նախաձեռնությանը, որով Ոստիկանության ծառայողներին հնարավորություն կտրվի արտոնյալ...
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է Կառավարության որոշման փոփոխությունների նախագիծ, որով նախատեսվում է վարորդակ...