Զինված անձը կրակահերթ է արձակել զբոսաշրջիկների վրա․ Մեքսիկա
Մեքսիկայի հայտնի Տեոտիուական բուրգերի տարածքում զինված անձը կրակահերթ է արձակել զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով զոհվել է Կանադայի մեկ քաղաքացի, իսկ առնվազն 13 մարդ ստացել է վնասվածքներ։ Պատասխանատու պաշտոնյան հայտնել է, որ հարձակումն իրականացրել է 27-ամյա մեքսիկացի Խուլիո Սեսար Խասոն, ով հետագայում ինքնասպան է եղել։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են դանակ, հրազեն և զինամթերք։
Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հրազենային վիրավորում է ստացել 7 հոգի։ Մյուս տուժածների վնասվածքների հստակ հանգամանքները չեն մանրամասնվել, սակայն հայտնի է, որ կրակոցների ժամանակ մի քանի մարդ վայր է ընկել։ Բուժօգնության են դիմել տարբեր երկրների քաղաքացիներ, այդ թվում՝ 6 ամերիկացի, 3 կոլումբիացի, 2 բրազիլացի, ինչպես նաև մեկական Ռուսաստանի և Կանադայի քաղաքացիներ։ Վիրավորների թվում կա նաև 6 տարեկան երեխա։
Տեոտիուականի բուրգերը, որոնք գտնվում են Մեխիկոյի մոտակայքում և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, ստեղծվել են երեք տարբեր հին քաղաքակրթությունների կողմից։ Այս համալիրը համարվում է Մեքսիկայի առանցքային զբոսաշրջային վայրերից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՆ-ն՝ Շիրակի մարզում ողբերգական վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակի մասին
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիների առողջական վիճակում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպшնություն` Երևանում․ կնոջ մարմին են հայտնաբերել
Երեկ՝ ապրիլի 9-ի գիշերը, օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի բնակարաններից մեկո...
Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դե...
5 երեխաներից՝ երկուսի կյանքը փրկել չի հաջողվել․ գրանցվել է 6 քաղաքացու մահ․ ԱՆ-ն՝ ողբերգական ավտովթարի մասին
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ։ Auro...