Մտել են տուն և տեսել՝ գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար․ ՆԳՆ
Բնակարանային գողության վերաբերյալ առաջին հաղորդումը Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր դեռևս անցած տարվա նոյեմբերի 16-ի գիշերը։ Հայտնել էին, որ հարսանիքից վերադարձել են Մրգաշատ գյուղի իրենց տուն և տեսել, որ պատուհանից մուտք գործելու միջոցով գողացել են ոսկեղեն ու 10 հազար դոլլար։ Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Մարտի 22-ի գիշերը բնակարանային գողության վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց նույն գյուղի երկու այլ բնակիչներից։ Երկու դեպքում էլ, օգտվելով տանտերերի բացակայելու հանգամանքից, բացել էին եվրոպատուհանը և գողացել մի դեպքում գումար, մյուս դեպքում՝ ոսկեղեն։
Կասկածելիների շրջանակը նեղացավ, և Արմավիրի քրեական ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումները հասան տրամաբանական ավարտի։
Հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ապրիլի 6-ին ձերբակալվեցին ու վարչություն տեղափոխվեցին նույն գյուղի բնակիչ 30-ամյա մի տղամարդ ու նրա համագյուղացի ընկերուհին։
Նրանք ներկայացվեցին նախաքննական մարմին։ 30-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցներ երեք դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է՝ որ թղթադրամներն ապրիլի 15-ից հետո դուրց կբերվեն շրջանառությունից
Երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն այն դեպքում, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրված...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը մասնակցել է Սուրբ Հարության պատարագին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց, որտ...
Վաղվանից Երևանում բեռնատարների համար նոր ժամային սահմանափակում կգործի
Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ վարորդներ, վաղվանից սկս...
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային
ՀՀ-ում հուղարկավորել են Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիահերձարանում էր։ Այս մա...