Կոալիցիա կազմելու կարիք չի լինելու. Մամիկոն Ասլանյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կուսակցության արտահերթ համագումարի ժամանակ անդրադարձել է դաշինքի անվանը, ընդդիմության հասցեին հնչող մեղադրանքներին և ընտրություններից հետո հնարավոր կոալիցիաներին։
Նա նշել է, որ դաշինքի անվանումը «Ուժեղ Հայաստան» է, իսկ Սամվել Կարապետյանի անունն անբաժանելիորեն կապված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ։
Անդրադառնալով վարչապետի կողմից ընդդիմությանը «պատերազմի ուժեր» կոչելուն, Ասլանյանն ասել է, թե դա զուտ ընտրական տեխնոլոգիա է։ Ըստ նրա՝ պատերազմի բոլոր ասոցացիաները կապված են հենց իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի անվան հետ։ Ասլանյանը հավելել է, որ չգիտի որևէ այլ ուժ, այդ թվում՝ նշված երեքը կամ ընտրություններին մասնակցող այլ կառույցներ, որոնք հանդես են գալիս պատերազմի հռետորաբանությամբ կամ ագրեսիայով։
Խոսելով հնարավոր կոալիցիաների և այլ ուժերին ձայներ տալու մասին՝ Ասլանյանը հայտարարել է, որ իրենց ուժը գնում է բացարձակ հաղթանակի։ Նրա համոզմամբ՝ նման հաղթանակի դեպքում կարիք չի լինի ո՛չ կոալիցիա կազմելու, ո՛չ էլ որևէ մեկին ձայն տալու։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղ...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...