Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի հետ։
Կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետը հատուկ շեշտել է մայիսի 4-ին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովի և հաջորդ օրը՝ մայիսի 5-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցի նշանակությունը։
Սպասվող այցին ընդառաջ կողմերը հանգամանալից քննարկել են երկկողմ փոխհարաբերությունների օրակարգային թեմաները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել խմելու ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտներին, Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարությանը ֆրանսիական կողմի մասնակցությանը, կրթական ոլորտի գործակցությանը, ինչպես նաև ռազմավարական այլ նախաձեռնություններին։
Զրուցակիցները կարևորել են ձևավորված կառուցողական համագործակցությունը՝ ուղղված առկա հարցերի արդյունավետ լուծմանն ու երկկողմ կապերի հետևողական զարգացմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...
Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի խոշոր չափի գումար
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի փետրվարի 27-ին բավա...