Վենսի այցը Պակիստան չեղարկվել է
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Իսլամաբադ, որտեղ նախատեսված էր Իրանի հետ բանակցությունների շարունակությունը, չեղարկվել է։
«Նյու Յորք Թայմս» պարբերականը, հղում անելով ամերիկացի պաշտոնյայի, տեղեկացնում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Պակիստանի մայրաքաղաք հետաձգվել է։ Ուղևորության նպատակը վաղը կայանալիք Իրանի հետ բանակցությունների շարունակությունն էր։
Որոշման պատճառ է հանդիսացել Թեհրանի հրաժարումը՝ արձագանքել Միացյալ Նահանգների առաջադրած պայմաններին։ Հրապարակման մեջ նշվում է. «Ուղևորությունը կարող է վերսկսվել ցանկացած պահի, եթե իրանցի բանակցողներն արձագանքեն այնպես, ինչը նախագահ Դոնալդ Թրամփը ընդունելի կհամարի»։
Նախապես հայտարարվել էր, որ երկու կողմերի բանակցային խմբերը Իսլամաբադ պետք է ժամանեին միաժամանակ։
Նախօրեին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ այսօր լրացող Թեհրանի հետ զինադադարի ժամանակավոր համաձայնագիրը հավանաբար չի երկարաձգվի։ ԱՄՆ նախագահը նաև շեշտել էր, որ եթե հրադադարը չերկարաձգվի, Վաշինգտոնը «բազմաթիվ ռումբեր կկիրառի Իրանի դեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Հարվածներ կհասցվեն. Պենտագոնի նախազգուշացումը` Իրանին
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Թեհրանի կողմից խաղաղության գործարքը մերժելու պարագայում ԱՄՆ-ն կշարունակի...
Կբացատրե՞ս՝ ո՞նց էիր պատրաստվում Դոգի հետ կոալիցիա կազմեիր. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շարունակում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին վերաբերող գրառումների շարքը: «Տկզա՛ր, քաղաքապե...
Իսրայելում կանենք նույնը, ինչ Ղարաբաղում և Լիբիայում. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի նկատմամբ այնպես, ինչպե...
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ստամբուլում է
Աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Միջխորհրդարան...