Ռազմական

Իրանցի պաշտոնյաներն այլ ընտրություն չունեն. Թրամփ

Mariam Z.
Իրանցի պաշտոնյաներն այլ ընտրություն չունեն. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CNBC-ի հետ զրույցում նշել է, որ չի ցանկանում երկարաձգել չորեքշաբթի օրը լրացող Իրանի հետ հրադադարի ռեժիմը։


Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի ժամկետը սպառվում է այս չորեքշաբթի, և ինքը մտադիր չէ այն երկարաձգել։ «Մենք շատ ժամանակ չունենք։ Իրանը կարող է շատ լավ արդյունքների հասնել, եթե գործարք կնքի»,- ասել է նա։ Ըստ ԱՄՆ նախագահի՝ իրանցի պաշտոնյաները «այլ ընտրություն չունեն», քան բանակցություններ վարելը։


Նախագահը նաև տեղեկացրել է, որ հրադադարի ընթացքում ամերիկյան զինուժը համալրել է տեխնիկայի պաշարները և պատրաստ է վերսկսել հարձակումները Իրանի դեմ։ Թրամփի խոսքով՝ իրենք լիովին զինված են, ունեն անհրաժեշտ քանակությամբ զինամթերք և օգտագործել են դադարը պաշարները թարմացնելու համար։ Նա հավելել է, որ հավանաբար նույնն արել է նաև հակառակորդ կողմը, սակայն ամերիկացի զինվորականները պատրաստ են և «մարտի են ձգտում»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250