ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Աշխարհի ամենամեծ այսբերգն ամբողջությամբ հալվել է
Աշխարհի ամենախոշոր և երկարակյաց այսբերգներից մեկը՝ A23a-ն, շուրջ 40 տարվա պատմությունից հետո այս գարնանը վերջնականապես հալվել է Ատլանտյան օվկիանոսում։
A23a այսբերգը ձևավորվել էր դեռևս 1986 թվականին՝ անջատվելով Անտարկտիդայի Ֆիլխների սառցադաշտից։ Երկար ժամանակ անշարժ մնալուց հետո այն սկսել էր տեղաշարժվել դեպի հյուսիսային ուղղություն։ Իր գոյության ընթացքում այսբերգն անցել է ավելի քան 2300 կիլոմետր տարածություն և հասել Հարավային Ջորջիա կղզու մերձակայք։ Այստեղ տաք ջրերի ներգործությամբ սկսվել է նրա արագ հալման և քայքայման գործընթացը։
2020 թվականին այսբերգի մակերեսը գերազանցում էր 6000 քառակուսի կիլոմետրը, սակայն 2026 թվականի մարտի վերջին այն կրճատվել էր՝ հասնելով մոտ 170 քառակուսի կիլոմետրի։ Ըստ մասնագետների՝ սա բնական գործընթաց է, թեև այսբերգի շարժման ու ճեղքման մեխանիզմները դեռևս լիարժեք ուսումնասիրված չեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Մրգաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից
Մրգաշեն գյուղում այսօր տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպանվել է տեղի ատամնաբույժը, որին հարվածել են իր տան դիմաց...
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 5...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունից
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քննարկվել են Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի մանր...
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբու...



