ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանրամասներ Մրգաշեն գյուղում տեղի ունեցած դանակահարությունից
Մրգաշեն գյուղում այսօր տեղի ունեցած դանակահարության հետևանքով սպանվել է տեղի ատամնաբույժը, որին հարվածել են իր տան դիմաց։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է բնակավայրի վարչական ղեկավար Սիրեկան Հարությունյանը։ Նրա խոսքով՝ սպանվածը Արթուր Ավագյանն էր, ով ուներ երեք անչափահաս երեխա և ամուսնացած էր։ Տուժածին տարածաշրջանում շատերն էին ճանաչում։ Ընտանիքն ընդամենը մի քանի ամիս առաջ էր տեղափոխվել նոր տուն, իսկ մինչ այդ բնակվում էին հայրական տանը։
Դեպքի ժամանակ տանը եղել է Արթուրի կինը, ով այժմ շոկային վիճակում է և կատարվածի վերաբերյալ կցկտուր տեղեկություններ է հայտնում։ «Կինը շոկի մեջ է, կցկտուր բաներ է պատմում տեղի ունեցածի մասին․ մեկ ասում է՝ կանչեցին, դուրս եկավ, մեկ էլ ասում է՝ զանգեցին, դուրս եկավ։ Արթուրը դուրս է եկել, 10 րոպե հետո բակի շունը նրա ոտնամանը ներս է տարել, կինը հասկացել է, որ մի բան այն չէ։ Դուրս են եկել, տեսել են բակում ընկած»,– պատմել է Սիրեկան Հարությունյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ պայմաններում է մահացել զինծառայողը. ՔԿ
2026 թվականի ապրիլի 2-ին ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 5...
Հրդեհից հետո «Կանազը» կվերակառուցվի. կպահպանվի՞ շենքի տեսքը
Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նա...
Երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ-ն` ողբերգական վթարից տուժածների մասին
Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապա...
Խոշոր ավտովթար Շիրակում. կան զոհեր և վիրավորներ
Ապրիլի 10-ին՝ ժամը 11։51-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտա...