Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին Հալաբյան փողոցում դանակահարել են:
Նշվում է, որ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները, ինչպես նաև դանակահարվածի ինքնությունը, ով, ըստ նախնական տեղեկությունների, տեղափոխվել է հիվանդանոց:
Թե որն է եղել պատճառը և ով է դանակահարել ավտոբուսի վարորդին, դա նույնպես պարզվում է:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահ...
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները բացահայտել են ավտոբուսի վարորդի նկատմամբ կատարված խուլիգանության դեպքը և ձերբա...
Կրակոցներ` Վաղարշապատում. թիրախում` քրեական աշխարհում հայտնի անձ. ԶԼՄ
Այսօր՝ ապրիլի 11-ին, կրակոցներ են հնչել Վաղարշապատ քաղաքի գլխավոր հրապարակում: «Իշխանություն» լրատվականի տեղեկություններ...
Բախվել են Ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենան
Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահման...