Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել 2 երկրի դեսպաններ` կապված Երևանի և Բաքվի հետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին-առանձին կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին հայտնել է ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հանդիպումների ընթացքում վճռական բողոք է հայտնվել 2026 թվականի ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես հերթական անպատասխանատու փորձեր՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի խաթարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, այդ փաստաթղթերը կազմված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների հիման վրա և ցուցադրում են նշված կառույցներում խորը արմատներ ձգած հակաադրբեջանական կողմնակալությունը։
«Հանդիպումների ժամանակ վճռականորեն մերժվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին վերաբերող կեղծ հղումները, անհիմն մեղադրանքները՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության իբր խախտման, հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց իբր անօրինական ձերբակալության հետ»,- նշվում է տեքստում։
ԱԳՆ-ում պարադոքսալ են համարել այն փաստը, որ տվյալ փաստաթղթերի ընդունումը ժամանակի առումով համընկել է ապրիլի 17-ին Ստամբուլում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպման հետ։
Բաքուն կոչ է արել բելգիական և նիդերլանդական կողմերին ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։Ա...
Գյուլագարակում զանգվածային խուզարկություններ են, բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստանի» աջակիցները. «Ազատության»
Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Գյուլագարակ և Կուրթան գյուղերում այս պահին զանգվածային խուզարկություններ են իրականացվու...