ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փոփոխություններ՝ Ղարաբաղից տեղահանված անձանց բնակապահովման ծրագրում. Թորոսյան
«Ղարաբաղից տեղահանված քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն»,- հայտնել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը` նշելով, որ Կառավարության որոշման փոփոխության նախագիծը տեղադրված է e-draft.am կայքում
«Մինչ օրս մոտ 5700 հավաստագիր արդեն տրամադրվել է, և մոտ 2600-ն էլ իրացվել է: Այս թվերն ամեն օր աճում են, ինչը խոսում է այն մասին, որ մենք լուծում ենք մեր հայրենակիցների բնակապահովման հարցը աստիճանաբար և ամեն օր ավելի լայն թափով: Սակայն, նաև լսում ենք մեր հայրենակիցներին՝ ինչպես պաշտոնական հանդիպումների ժամանակ, այնպես էլ ամենօրյա մեր աշխատանքում, և այս ծրագիրը պարբերաբար փոփոխությունների է ենթարկվում, որպեսզի լուծենք այն խնդիրները, որոնք ի սկզբանե մենք չէինք կանխատեսել: Դրանց թվում է, օրինակ՝
- Ամուսնալուծված քաղաքացիների հարցը, որոնք չէին կարողանում առանձին հավաստագիր ստանալ, և այս որոշմամբ կփորձենք լուծել:
- Դրական մնացորդի օգտագործման ավելի մեծ հնարավորություններ ենք տալիս՝ տարածքում վերակառուցման, նոր հողամասում նոր շինության կառուցման հնարավորություններ:
- Միջգերատեսչական հանձնաժողովին հնարավորություն ենք տալու որոշակի դեպքերում ապացուցել բնակմակերես ունենալու (նախկինում ունենալու) հանգամանքները, որոնք չէին կարողանում կադաստրային փաստաթղթերով ապացուցել:
- Հնարավորություն կտանք հավաստագրերի միավորման, երբ արդեն տրված հավաստագիր կա և մեկ ուրիշ ընտանիքի հավաստագիր կկարողանան միավորել՝ բնակարանային հարցերը լուծելու համար»,- ասել է Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյան
Հակակոռուպցիոն դատարան տարածքում քայլերթի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել Սամվել Կարապետյանի 17 աջակիցների, նրանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև հիմա անգամ Ղարաբաղ 100 հազար մարդ չեն կարողացել տեղափոխել. Քոչինյան
Ադրբեջանից վերադառնալուց հետո հրավիրված ասուլիսի ժամանակ «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ, համակարգող Ար...
Դատարանը մերժել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանին կալանավորելու միջնորդությունը
«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շուրա՛, հարցրեք, թե ով է եղել Պանիկովսկին մինչև հեղափոխությունը». Ալեն Սիմոնյան
«Ուրեմն էս Մալյանը, ով իրեն իրենց տանը լուրջ քաղտեխնոլոգ է համարում, հարցազրույց է տալիս ու գրքերի ու մոտոցիկլների մասին...