Փաշինյանը խոսել է Ռուսաստանի հետ հարաբերություններից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը, ընդգծել է, որ Հայաստանը զարգացնելու է փոխշահավետ ու կառուցողական կապեր Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ այդ հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել։
Պարզաբանելով «կառուցողական տրանսֆորմացիա» եզրույթը՝ վարչապետը նշել է, որ երկկողմ հարաբերությունները նախկինում ձևավորվել են Ղարաբաղյան շարժման պայմաններում։ Այժմ, երբ կոնֆլիկտն ավարտված է և հաստատվել է խաղաղություն, հարաբերությունները պետք է հարմարեցվեն ու զարգանան նոր տրամաբանությամբ։ Որպես օրինակ Փաշինյանը մատնանշել է երկաթուղային հաղորդակցության առկայությունը, որը նախկինում չի եղել և միանշանակ կառուցողական ազդեցություն է ունենալու։
Կառավարության ղեկավարը շեշտել է, որ թույլ չեն տալու հայաստանյան որոշ ուժերի կողմից հարաբերություններում ճգնաժամեր հրահրելու փորձերը և ջանքեր են ներդնելու կառուցողական գործակցության զարգացման համար։ Նա հավելել է, որ դա պետք է տեղի ունենա հավասարակշռված արտաքին քաղաքականության շրջանակներում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է են...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել...