HiPP մանկական սննդի մեջ առնետի թույն է հայտնաբերվել
Միանգամից երեք երկրներում HiPP մանկական սննդի մեջ առնետի թույն են հայտնաբերել։
Ավստրիայի ոստիկանությունը հայտնել է մանկական սննդի տարայի մեջ թունավոր նյութի հայտնաբերման մասին. խոսքը գազարով և կարտոֆիլով 190 գրամանոց փաթեթավորման մասին է: Դրանից հետո արտադրանքը հետ է կանչվել ավելի քան 1500 Spar սուպերմարկետներից:
Նմանատիպ տարաներ են ստուգվել Չեխիայում և Սլովակիայում. նախնական անալիզները նույնպես ցույց են տվել թույնի առկայություն:
HiPP-ը Reuters-ին հաստատել է թույնի հայտնաբերման փաստը: Ընկերությունում հայտարարել են, որ խոսքը կարող է լինել արտաքին հանցավոր միջամտության մասին, և որպես նախազգուշական միջոց արտադրանքը հանվել է վաճառքից:
Ոստիկանությունը զգուշացնում է՝ վտանգավոր տարաները կարելի է տարբերել վնասված կափարիչով, հատակին փակցված կարմիր շրջանակով սպիտակ պիտակով և պարունակության անսովոր հոտով:
Նմանատիպ հոդվածներ
Ո՞նց կարող է ԱՊՊԱ-ն էսքան թանկանալ, ո՞նց
Այս հարցադրումը վերջին ժամանակներս հաճախ է հնչում Auroranews-ի թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի ժամանակ: Վարորդնե...
Հայտնի է` որքան մարդ է մասնակցել Սամվել Կարապետյանի աջակիցների հանրահավաքին
Այսօր՝ ապրիլի 15-ին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի տարածքում ժամը 12։00-ից մեկնարկել էր հանրահավաք՝ ի աջակցություն կալանավո...
Ռուսական կողմը վերաբացել է «Ջերմուկից» տղամարդու մահվան գործի քննությունը
Ռուսաստանի Հյուսիսային Օսիայի Հանրապետության քննչական վարչությունը վերսկսել է 65-ամյա տղամարդու մահվան գործի քննությունը...
ԼՈւՍԱՆԿԱՐ. Գեղեցիկ տեսարան Հայաստանում
Ընթերցողը Auroranews-ին է ուղարկել այս գեղեցիկ լուսանկարը, որն արվել է Հայաստանում Gemini_Generated_Image_mw6lcdmw6lcdmw...