Երրորդ անձը կարող է ունենալ իր շահերն ու ընկալումները. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը՝ շեշտելով, որ քաղաքական ընդդիմությունը հաճախ է իշխող ուժին և անձամբ իրեն մեղադրում թուրքամետ ու ադրբեջանամետ լինելու մեջ։
«Իսկ ի՞նչ է տեղի ունեցել և տեղի ունենում իրականում։ Իրականում տեղի է ունեցել հետևյալը. Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերություններում մենք միշտ գործել ենք երրորդ երկրների միջոցով, այսինքն՝ մեր ասելիքներն ու օրակարգերը 90 և ավելի տոկոսով քննարկել ենք երրորդ երկրների միջոցով։ Եվ ի՞նչ ենք մենք արձանագրել։ Արձանագրել ենք մի շատ պարզ բան, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմքեր։ Երբ դու երրորդ անձի միջոցով ես շփվում որևէ մեկի հետ, երբեք չես կարող համոզված լինել, որ քո ուղերձները երրորդ անձը հասցեատիրոջը ճիշտ է փոխանցում, և նրա ուղերձները փոխանցելիս նույնպես ճշգրիտ է գործում, որովհետև երրորդ անձը կարող է ունենալ իր պատկերացումները, շահերն ու ընկալումները, և մենք երբեք չգիտենք, թե որոնք են դրանք»,– նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի պնդմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի սկիզբը կապված է իշխանությունների կողմից հավասարակշռման և հավասարակշռված արտաքին քաղաքականության հայեցակարգի որդեգրման հետ։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը՝ հնարավորություն տալով կայունացնել երկրի արտաքին միջավայրը։ Հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կդառնա ռազմավարություն, որի հիմնական նպատակն արտաքին հարաբերություններում անհամաչափությունների բացառումը կամ դրանց հավասարակշռման գործիքակազմ ունենալն է։
Գործադիրի ղեկավարը կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ամբողջական ապաշրջափակումը։ Խոսքը վերաբերում է թե՛ TRIPP նախագծին, թե՛ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկմանը։ Ըստ նրա՝ սա ոչ միայն կամրապնդի խաղաղությունն ու համագործակցությունը, այլև տարածաշրջանը կդարձնի Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղությունների միջև փոխկապակցվածության հանգույց՝ «Խաղաղության խաչմերուկ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին
Ինչպես են բերման ենթարկում «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար ՂումաշյանինԱվելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթ...
Մեդվեդևը` Հայաստանի` «զզվելի մակաբույծներին» հնարավոր միանալու մասին
Եվրամիությունը վերածվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամական ռազմական դաշինքի, որն ավելի վատ է, քան ՆԱՏՕ-ն։ Այս կարծիքը հայտ...
Ալիևի հայտարարությունը` Հայաստանի և Ադրբեջանի մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ արդեն վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։Ա...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Օնիկ Գասպարյանի հայտարարությանը
44-օրյա պատերազմի օրերին ԶՈւ ԳՇ պետի պաշտոն զբաղեցրած Օնիկ Գասպարյանն առաջարկել է ԱԺ փակ ձևաչափի պայմաններում պատասխանել...