Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Time պարբերականը ներկայացրել է տարվա հարյուր ամենաազդեցիկ անձանց վարկանիշային աղյուսակը՝ ներառելով քաղաքական, մշակութային և հասարակական գործիչների։
Time ամսագիրը հրապարակել է 2026 թվականի աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցանկը, որում տեղ են գտել քաղաքական առաջնորդներ, արվեստագետներ, նորարարներ և մարզիկներ: Հեղինակավոր վարկանիշն ավանդաբար բաժանված է վեց հիմնական կատեգորիաների՝ «Առաջնորդներ», «Արտիստներ», «Տիտաններ», «Իկոնաներ», «Ռահվիրաներ» և «Նորարարներ»:
«Առաջնորդներ» բաժնում ներառված են աշխարհի խոշորագույն տերությունների և կառույցների ներկայացուցիչները։ Ցանկում տեղ են գտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Հռոմի Լևոն XIV պապը, Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Հատկանշական է, որ Նեթանյահուն այս ցանկում հայտնվում է արդեն հինգերորդ անգամ: Նույն կատեգորիայում են նաև Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին:
Մշակույթի և շոու-բիզնեսի ոլորտից ամենաազդեցիկների թվում են դերասաններ Բենիսիո դել Տորոն, Բեն Սթիլերը, Դակոտա Ջոնսոնը և երգիչ Լյուկ Քոմբսը: «Ռահվիրաներ» բաժնում առանձնացվել են տիեզերագնաց Ռիդ Ուայսմենը և The Walt Disney Company-ի ղեկավար Ջոշ Դ’Ամարոն: Ցանկում տեղ է գտել նաև հանրահայտ բլոգեր MrBeast-ը (Ջիմի Դոնալդսոն) և գեղասահորդուհի Ալիսա Լյուն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...