Սարգսյանը ՀՀ քաղաքացիության շնորհման նոր տվյալներ Է ներկայացրել
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ 2025 թվականին նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 25,670 անձի։
Ազգային ժողովի նիստի ժամանակ նախարարը նշել է, որ քաղաքացիություն ստացածների թվում 19,367-ը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցներն են։ Ըստ Արփինե Սարգսյանի՝ 2024 թվականի համեմատությամբ արձանագրվել է քաղաքացիության շնորհման աճ, քանի որ այլ երկրների քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերը և Ղարաբաղից տեղահանվածները ակտիվորեն դիմում են, ինչի արդյունքում 2025-ին գործընթացն իրականացվել է մեծ տեմպով։
«Քաղաքացիության շնորհման տեսանկյունից ավելացում ունենք: Սա թույլ է տալիս փաստելու, որ ՀՀ-ն գրավիչ պետութուն է դառնում թե՛ ազգությամբ հայերի համար, որոնք այս պահին չունեն ՀՀ քաղաքացիություն, թե՛ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների և օտարերկրյա այլ պետության ներկայացուցիչների համար»,- ասել է նախարարը։
Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև այն շահարկումներին, թե պետությունը միտումնավոր քաղաքացիություն չի տալիս տեղահանվածներին։ Նա պարզաբանել է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 36,676 անձ ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, որոնց մի մասը՝ անձնագրավորման ռեժիմով, իսկ մյուս մասը՝ նախագահի հրամանագրով։ Նախարարի փոխանցմամբ՝ տեղահանված 28 հազար անչափահասներից 12 հազարն արդեն իսկ քաղաքացիություն է ստացել անձնագրավորման եղանակով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...