Ռուսաստանը կհարձակվի․ Շվեդիայի հետախուզությունը՝ Մոսկվայից բխող սպառնալիքների մասին
Շվեդիայի զինված ուժերի հրամանատար Միքայել Կլասոնը հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավոր է նախապատրաստում է գործողություններ Հյուսիսատլանտյան դաշինքի դեմ։ The Times պարբերականին տված հարցազրույցում բարձրաստիճան զինվորականը նշել է, որ պաշտոնական Մոսկվան կփորձի «շոշափել հողը»՝ հասկանալու համար, թե ինչպես կարձագանքի դաշինք հնարավոր ճգնաժամերին, հատկապես Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա քաղաքական տարաձայնությունների։
Որպես հավանական թիրախ դիտարկվում է ռազմավարական նշանակություն ունեցող Գոտլանդ կղզին։ Ըստ Կլասոնի՝ կղզին կարող է ենթարկվել հանկարծակի հարձակման ինչպես ծովային, այնպես էլ օդադեսանտային ճանապարհով։ Այդուհանդերձ, շվեդական հրամանատարությունը շեշտում է, որ Ռուսաստանը տիրապետում է գործողությունների իրականացման բազմաթիվ այլ սցենարների ևս, ինչը ստիպում է պահպանել զգոնությունը։
Զուգահեռաբար, Շվեդիայի ռազմական հետախուզությունն իր վերջին զեկույցում մատնանշել է Ռուսաստանից բխող սպառնալիքների աճի միտումը։ Փորձագետները կանխատեսում են, որ տարածաշրջանում լարվածությունը կշարունակի մեծանալ՝ պայմանավորված աշխարհաքաղաքական նոր իրողություններով և Բալթիկ ծովի նկատմամբ վերահսկողության ուժեղացման ձգտումներով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...