ՌԴ միջուկային զենքը՝ ուղեծրում. Վաշինգտոնի տագնապալի կանխատեսումը
ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ Սթիվեն Ուայթինգը հայտարարել է, որ Վաշինգտոնը լրջորեն մտահոգված է Ռուսաստանի կողմից տիեզերական տարածությունում միջուկային զենք տեղակայելու ծրագրերով։
Ըստ ամերիկյան կողմի տվյալների՝ խոսքը հատուկ հակաարբանյակային համակարգերի մասին է, որոնք թիրախավորելու են ցածր երկրամերձ ուղեծրում գտնվող սարքավորումները։ Այս քայլը բնորոշվել է որպես հնարավոր «տիեզերական Փերլ Հարբոր», ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ գլոբալ անվտանգության համար։
Մասնագիտական հաշվարկները ցույց են տալիս, որ Երկրից 300-ից մինչև 1200 մղոն բարձրության վրա տեղի ունեցած միջուկային պայթյունը կարող է ոչնչացնել կամ շարքից հանել մինչև 10,000 արբանյակ։ Դա կազմում է ուղեծրում գտնվող բոլոր սարքերի շուրջ 80 տոկոսը։ Նման հարվածի դեպքում կդադարեն գործել ոչ միայն ռազմական հետախուզական և կառավարման համակարգերը, այլև քաղաքացիական նշանակության կապը, ինտերնետը, բջջային հեռախոսակապն ու GPS նավիգացիան։
Գեներալ Ուայթինգը նաև նշել է, որ Ռուսաստանն արդեն իսկ իրականացնում է արբանյակային կապի և նավիգացիոն համակարգերի լայնածավալ խլացում, ինչն անմիջական վտանգ է ներկայացնում Արևելյան և Հարավային Եվրոպայի երկնքում գտնվող քաղաքացիական օդանավերի համար։ Բացի այդ, ըստ ամերիկյան հրամանատարության, տիեզերական ոլորտում ԱՄՆ-ի գլխավոր մրցակիցը շարունակում է մնալ Չինաստանը, որն այս ուղղությամբ զարգացման բարձր տեմպեր է ցուցադրում։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
