Իրանը մտադիր է պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և Իսրայելին
Իրանի Իսլամական Հանրապետությունը պլանավորում է կիրառել միջազգային և ներպետական իրավական բոլոր մեխանիզմները՝ Միացյալ Նահանգներին ու Իսրայելին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի ռազմական ու քաղաքական ղեկավարների դեմ իրականացված գործողությունները Թեհրանը որակում է որպես հանցագործություն մարդկության դեմ։
Ըստ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Վաշինգտոնի և Թել Ավիվի քայլերը վտանգում են միջազգային անվտանգությունն ու խաղաղությունը։ Դիվանագետը, հղում անելով 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաներին, շեշտել է, որ միջազգային հումանիտար իրավունքի հարգումը բոլոր պետությունների պարտավորությունն է։ Նրա պնդմամբ՝ ՄԱԿ-ի անդամ երկրները նույնպես պետք է հետամուտ լինեն այդ սկզբունքները խախտողներին պատժելու հարցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից սկսած ԱՄՆ-ն և Իսրայելը թիրախային հարվածներ են հասցրել Իրանի տարբեր վայրերին, այդ թվում՝ Թեհրանին։ Ռազմական այդ գործողությունների հետևանքով զոհվել են Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին, ինչպես նաև կառավարության ու ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...