Բուժաշխատողների աշխատավարձերի փոփոխությունը՝ ըստ նոր համակարգի․ Ավանեսյան
Ազգային ժողովի նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման հետևանքով աշխատավարձային ֆոնդում տեղի ունեցած տեղաշարժերի մասին։
Նախարարը նշել է, որ արդեն իսկ նկատելի են ակնհայտ տարբերություններ մարտ ամսվա վարձատրության ցուցանիշներում։ Ըստ նրա՝ կան բուժաշխատողներ, որոնց եկամուտը կրկնապատկվել է, իսկ որոշ նեղ մասնագետների դեպքում այն աճել է երեք և ավելի անգամ։
Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է. «Ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում, այո՛, ճիշտ է, փոխվել է վարձատրության սկզբունքը, այսինքն՝ մարդը վարձատրվում է ըստ ծանրաբեռնվածության և սպասարկած բուժառուների»։
Նախարարի խոսքով՝ բուժաշխատողներն արդեն հարմարվել են նոր կարգին, ինչի արդյունքում արձանագրվել են դրական ցուցանիշներ, որոնք կրելու են շարունակական բնույթ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...