Աղետի անխուսափելիությունը և համաշխարհային լարվածության նոր փուլը․ «Ռիա Նովոստի»
Համաշխարհային լարվածության նոր փուլը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի հնարավոր տրոհման շուրջ քննարկումներն ակտիվացել են կառույցի համար ստեղծված պատմական բարդ փուլի ֆոնին, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
Փորձագիտական շրջանակներում քննարկվում է ՆԱՏՕ-ի հնարավոր տրոհումը, իսկ կանխատեսումների համաձայն՝ դաշինքը կարող է դադարեցնել գոյությունը հաջորդ տասնամյակում։ Այս իրավիճակի գլխավոր դրդապատճառներից է Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունը, քանի որ գործող վարչակազմը դժգոհ է դաշնակիցների վարքագծից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է գործընկերներին՝ Իրանի հետ հակամարտությունում անբավարար աջակցության համար և նշել, որ կառույցի ֆինանսավորումն այլևս արդարացված չէ։ Ըստ Թրամփի՝ դաշինքի գործունեությունը ներկայում գրեթե ամբողջությամբ սահմանափակված է Մոսկվայի հետ առճակատմամբ։
Միացյալ Նահանգների ներքին տնտեսական և քաղաքական խնդիրները, մասնավորապես վառելիքի գնաճն ու գների աճը, ստիպում են վարչակազմին փնտրել նոր համաձայնություններ և արագ լուծումներ։ Սպիտակ տան ղեկավարը հույս ունի, որ Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին Պակիստանում։ Չնայած կտրուկ քայլերը դանդաղեցնող ադմինիստրատիվ խոչընդոտներին, դաշինքի ներսում լարվածությունը շարունակում է մեծանալ։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...