Ադրբեջանի փոխվարչապետը Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է արել
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով արդեն տեղափոխվել է շուրջ 26 հազար տոննա բեռ։
Նրա խոսքով՝ փոխադրված բեռների գերակշիռ մասը հացահատիկն ու պարարտանյութերն են։ Ըստ նրա՝ այս գործընթացը նպատակ ունի զարգացնել տրանսպորտային-լոգիստիկ համագործակցությունն ու ամրապնդել վստահությունը տարածաշրջանում։
Փոխվարչապետի պնդմամբ՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքը գործում է հուսալիորեն՝ ապահովելով անխափան բեռնաշրջանառություն նույնիսկ բարձր անկայունության պայմաններում։ Մուստաֆաևը շեշտել է, որ իրականացվում են ակտիվ աշխատանքներ միջանցքի թվայնացման ուղղությամբ, ինչը կնպաստի ողջ երթուղով լոգիստիկ գործընթացների արագացմանը։
Նա նաև տեղեկացրել է, որ 2026 թվականի առաջին երկու ամիսներին արձանագրվել է դրական դինամիկա. տարանցիկ փոխադրումների ծավալներն աճել են 23%-ով։ Մասնավորապես, երկաթուղային փոխադրումների աճը կազմել է 61%, իսկ ավտոմոբիլայինինը՝ 13%։ Փոխվարչապետը հավելել է, որ Ադրբեջանը լիովին կատարում է միջկառավարական համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում․ Ավինյան
Չվճարող մարդը՝ աչքերը կախ, ամոթից գետինը մտնելու փոխարեն, մի հատ էլ ելույթներ ա ունենում։ Այս մասին Գործակարգավարական նի...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...