ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է. Նիկոլ Փաշինյան
«Մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը, և այդ գերագույն նպատակը, ահա՛, իրագործված է։ Հարց է հնչում՝ ի՞նչ գնով։ Այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո՛, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների և տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով։ Բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում և հեռանկար»,- ԱԺ-ում Կառավարության ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
««Ղարաբաղը մերն էր և այլևս մերը չէ» խոսույթը աշխարհաքաղաքական թակարդում մեր մնալու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր և այլևս մերն է»,- ասել է վարչապետը:
Ավելին` տեսանյութում: