Քաղաքականություն

Շոկային բացահայտում ԱՄՆ պատվիրակության կողմից․ ինչ է սպասվում Իրանին

Ofelya
Շոկային բացահայտում ԱՄՆ պատվիրակության կողմից․ ինչ է սպասվում Իրանին

Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում անցկացված ամերիկա-իրանական բանակցությունները արդյունք չեն տվել։ Մոտ 21 ժամ տևած քննարկումների ընթացքում, որոնք ներառել են թե՛ փորձագիտական խմբերի անմիջական շփումներ, թե՛ միջնորդների մասնակցություն, կողմերը չեն գտել փոխադարձ ընդունելի տարբերակներ։ Բանակցությունների առանցքում Թեհրանի առաջարկած տասը կետից կազմված ծրագիրն էր, որն ամերիկյան կողմը մերժել է։ «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդում է հակամարտող կողմերի հետագա գործողությունների մասին։


Պարբերականի պնդմամբ՝ Թրամփը որդեգրել է Իրանի մարտավարությունը՝ «Չես կարող հաղթել՝ առաջնորդիր»։


«Մենք շատ հստակ նշել ենք մեր կարմիր գծերը, թե որ հարցերում ենք պատրաստ ընդառաջել դրանց, իսկ որ հարցերում ՝ ոչ», - հայտնել Է  ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, որը գլխավորում էր ամերիկյան պատվիրակությունը:


Ըստ նրա՝ այս պահին կողմերի դիրքորոշումների միջև առկա անդունդը մնում է անհաղթահարելի։ Բանակցությունների ձախողմանը հաջորդելու է ամերիկյան կողմի ճնշումների խստացումը, ներառյալ Հորմուզի նեղուցի հնարավոր արգելափակման հարցը, ինչը կարող է խնդիրներ ստեղծել տարածաշրջանային վառելիքի մատակարարման համար։


Իրանական կողմը իրավիճակի պատասխանատվությունը տեսնում է խորը անվստահության մեջ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային փաստել է, որ քառասնօրյա ռազմական լարվածությունից հետո մեկ հանդիպմամբ արդյունքի հասնելն անիրատեսական էր։ Թեհրանում ընդգծում են, որ նախկինում եղած պայմանավորվածությունները չեն կանխել ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները, ինչը դժվարացնում է հետագա դիվանագիտական երկխոսությունը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250