Ռուսական կողմը չի ընդունում նման նախապայմանը․ Պեսկովը՝ ԱՄՆ-ի մասին
Մոսկվան հնարավոր է համարում փոխշահավետ նախագծերի իրականացումը Վաշինգտոնի հետ հարաբերությունների կարգավորման դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցության վերսկսումը շարունակում է ուղղակիորեն կապել ուկրաինական հակամարտության կարգավորման հետ։ Ռուսական կողմը, սակայն, չի ընդունում նման նախապայմանը և այն պարտադիր չի համարում երկկողմ հարաբերությունների վերականգնման տեսանկյունից»,- ասելէ նա։
Ըստ Կրեմլի ներկայացուցչի՝ չնայած առկա քաղաքական տարակարծություններին, տնտեսական գործակցության ներուժը պահպանվում է։
Միևնույն ժամանակ, պաշտոնական Մոսկվան արձանագրում է, որ ամերիկյան կողմից դեռևս որևէ հստակեցում չկա ռուսական նավթի ու նավթամթերքի վաճառքի թույլտվությունների երկարաձգման հարցում։ Սպիտակ տունն առայժմ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել էներգակիրների առևտրին առնչվող սահմանափակումների կամ դրանց վերանայման վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...