Նոր արգելքներ՝ տեսալսողական մեդիայում․ կսահմանվեն լիցենզիայի կասեցման ու դադարեցման հիմքերը
Հայաստանի խորհրդարանում քննարկվող օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է արգելել տեսալսողական հաղորդումներում սահմանադրական կարգի բռնի տապալման, պատերազմի քարոզի և ներքաղաքական կյանքին միջամտության տարածումը։
Ազգային ժողովի հերթական նիստում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունը լրամշակվել է Արդարադատության նախարարության ու Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հետ համատեղ։ Ըստ նախարարի՝ կարգավորող պետական մարմնին կլիազորվի սահմանել հատուկ չափորոշիչներ այն դեպքերի համար, որոնք վերաբերում են պատերազմի կոչերին կամ օտարերկրյա ծրագրերով ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտելուն։
Առաջարկվող փոփոխություններով կհստակեցվեն հաղորդումների արգելքների դեպքերը։ Մասնավորապես, կարգելվի օտարերկրյա տեսալսողական ծրագրերով Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։ Բացի այդ, ցանցային օպերատորների համար հստակ կսահմանվեն լիցենզիայի կասեցման ու դադարեցման հիմքերն ու մեխանիզմները, ինչպես նաև կնախատեսվի տուգանք օրենքի խախտմամբ գործունեություն իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...