Իտալիան դադարեցրեց Իսրայելի հետ ռազմական համագործակցության երկարաձգումը
Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության պատճառով Իտալիան որոշում է կայացրել դադարեցնել Իսրայելի հետ պաշտպանական համաձայնագրի ավտոմատ երկարաձգման գործընթացը։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին նշել է. «Մենք պետք է շարունակենք աշխատել խաղաղության բանակցություններն առաջ մղելու, իրավիճակը կայունացնելու և Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, որը կարևոր է մեզ համար, ակնհայտորեն, ոչ միայն վառելիքի, այլև պարարտանյութերի համար»։
Իսրայելի և Իտալիայի միջև ռազմական տեխնիկայի ու տեխնոլոգիական հետազոտությունների փոխանակում նախատեսող պաշտպանական համաձայնագիրը ստորագրվել էր 2003 թվականին, իսկ վավերացումն իրականացվել էր երկու տարի անց։
Փաստաթուղթը պարբերաբար երկարաձգվել է հնգամյա պարբերականությամբ, և դրա գործողության վերջին ժամկետը պետք է լիներ 2031 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...