Իրանի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր տելեգրամյան ալիքում տեղեկացրել է, որ Իրանը բանակցելու պատրաստակամություն է հայտնում իրավական նորմերի շրջանակներում։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ նա նշել է, որ Իսլամական Հանրապետությունը վեճերի հարթման համար նախապատվությունը տալիս է դիվանագիտական ուղուն։ Փեզեշքիանը հավելել է, որ գործընթացը պետք է ընթանա ազգային հեղինակության ու արժանապատվության պահպանմամբ։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտությունը համարում է վեճերի լուծման առավել նախընտրելի ուղի և, պահպանելով ազգային արժանապատվությունն ու հեղինակությունը, հայտնում է իր պատրաստակամությունը բանակցությունների համար՝ իրավական նորմերի շրջանակներում»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...