Հորմուզը շրջափակվում է․ ԱՄՆ ատոմային ավիակիրները մոտեցել են Իրանի ափերին
Ըստ USNI-ի ամփոփագրի՝ Արաբական ծովում տեղակայված է ամերիկյան ռազմածովային ուժերի 14 նավից բաղկացած խմբավորում, որի կազմում է «USS Abraham Lincoln» ատոմային ավիակիրը՝ իր հարվածային խմբով։
Հորմուզի նեղուցի շրջափակման մեկնարկի օրը՝ ապրիլի 13-ին, տարածաշրջանում էին գտնվում «USS Abraham Lincoln» ավիակիրը, ինչպես նաև «USS Spruance» և «USS Petersen» էսկադրային ականակիրները։ Բացի այդ, այնտեղ է դեսանտային խումբը, որը ներառում է «USS Tripoli» նավը, «USS New Orleans» դեսանտային տրանսպորտային նավահանգստից և «USS Rushmore» դեսանտային նավահանգստից։
Նշված խմբերից զատ, Արաբական ծովում ինքնուրույն գործում են ևս ութ էսկադրային ականակիրներ։ Դրանց թվում է «USS Murphy»-ն, որը «Peterson»-ի հետ ապրիլի 11-ին ականազերծման առաքելությամբ անցել է Հորմուզի նեղուցով։ Ըստ USNI-ի՝ շուտով այս ուժերին կմիանա նաև «USS George HW Bush» ավիակիրը։
Հավելենք՝ ապրիլի 11-ի դրությամբ «Abraham Lincoln» ատոմային ավիակիրը և ուղեկցող երկու նավերը գտնվում էին Օմանի ծոցի սահմանին՝ Իրանի ափերից 200 կմ հեռավորության վրա։ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր սա ատոմային ավիակիրների ամենամոտ դիրքավորումն է Իրանի տարածքին։
Նմանատիպ հոդվածներ
Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ ունեցած խնդիրների մասին
Ռուսաստանի հետ բոլոր խնդիրները կքննարկվի, կլուծվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալե...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...