Թուրքիային ԱԳՆ-ի արդրադարձը՝ Հայաստանին և Ադրբեջանին
Թուրքիայի ԱԳ նախարարը խոսել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման և նոր էներգետիկ նախագծերի հեռանկարների մասին։
Անկարան գործադրում է առավելագույն ջանքեր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն աջակցելու համար։ Այս մասին «Անադոլու» գործակալության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և տարածաշրջանային զարգացումներին։
Ֆիդանի խոսքով՝ Թուրքիայի դիվանագիտական ակտիվությունը նպատակ ունի կանխել իրավիճակի հնարավոր սրացումները և հավասարակշռել տարածաշրջանային ու գլոբալ խաղացողների ազդեցությունը։ Նախարարն ընդգծել է, որ ցանկացած անկայունություն անմիջական ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա, ուստի Անկարան պարտավոր է պետական մակարդակով հետևել գործընթացներին ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհի այլ հատվածներում։
Անդրադառնալով տնտեսական և էներգետիկ ծրագրերին՝ Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ նախկինում առաջադրված մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ Քաթարից և Իրաքից դեպի Թուրքիա գազատարների կառուցումը, չիրականացվեցին հարևան երկրների միջև առկա անվստահության պատճառով։ Ըստ Ֆիդանի՝ եթե այդ նախագծերը կյանքի կոչվեին, ներկայիս էներգետիկ ճգնաժամերի հետևանքները շատ ավելի թույլ կլինեին։
Նրա խոսքով՝ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների պետությունները պետք է փոխադարձաբար ճանաչեն և հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչը հիմք կհանդիսանա երկարաժամկետ համագործակցության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնող հայտարարություն ունենք
ԱՄՆ օրենքները խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ուսանողական վիզայի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութ...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...