ԱԲ-ն առաջին անգամ միացել է Մեծ Բրիտանիայի խոշոր բանկի տնօրենների խորհրդին
Բրիտանական Lloyds բանկային խումբը տնօրենների խորհրդի գործունեության մեջ ներդրել է արհեստական բանականության (ԱԲ) վրա հիմնված տեխնոլոգիա։
The Sunday Times-ի փոխանցմամբ՝ սա Միացյալ Թագավորության FTSE 100 ցուցակի խոշորագույն ընկերությունների շարքում առաջին դեպքն է, երբ նմանատիպ համակարգը կիրառվում է բարձրագույն ղեկավար մարմնի մակարդակով։ Արհեստական բանականությամբ օժտված բոտը ստեղծվել է Board Intelligence խորհրդատվական ընկերության կողմից։ Ծրագրի առանցքային նպատակն է բարձրացնել կառավարման արդյունավետությունը, արագացնել մեծածավալ տվյալների վերլուծությունը և նվազեցնել սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը կարևորագույն որոշումների կայացման ընթացքում։
Lloyds-ի կորպորատիվ կառավարման գծով տնօրեն Նիկոլա Փութլենդը նշել է, որ ԱԲ գործիքների փորձարկումը միտված է քննարկումների որակի բարելավմանը։ Ի տարբերություն սովորական չատ-բոտերի, այս հատուկ համակարգը նախատեսված է թոփ-մենեջերների համար և հարմարեցված է գաղտնի կորպորատիվ ու շուկայական տվյալների հետ անվտանգ աշխատանքին։ Ընկերությունում ընդգծում են, որ տեխնոլոգիայի կիրառումն իրականացվելու է պատասխանատվությամբ և զգուշավորությամբ։
«Մենք տեսնում ենք արհեստական բանականության իրական ներուժը տնօրենների խորհրդի որոշումների կայացման գործում, երբ այն օգտագործվում է ուշադիր և պատասխանատու կերպով։ Մենք փորձարկում ենք արհեստական բանականության գործիքներ՝ ավելի արագ վերլուծության միջոցով քննարկումներին ավելի լավ նախապատրաստվելու համար», - ասել է բանկի կորպորատիվ կառավարման տնօրեն Նիկոլա Փութլանդը։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Board Intelligence-ի բոտը նախատեսված է հատուկ ավագ մենեջերների համար, որոնք աշխատում են զգայուն կորպորատիվ և շուկայական տվյալների հետ, ի տարբերություն ավելի տարածված այլընտրանքների, ինչպիսիք են ChatGPT-ը կամ Gemini-ն։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սոցցանցերի սահմանափակում 16 տարեկանից ցածր երեխաների համար. նախագիծ
Հայաստանում մի շարք գերատեսչությունների մասնակցությամբ քննարկվում է մինչև 16 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի...
Ինչո՞ւ «Ռադիո Ավրորա»-ն և Kiss FM Armenia-ն չեն հրավիրվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյակին
Այս տարի Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նշել է իր գործունեության 25-ամյակը։ Auroranews-ի և Aurora Me...
Երկրաշարժ` Հայաստանում
Սույն թվականի Մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանութ...
ՀԷՑ-ը կսուբսիդավորի բազմազավակ աշխատակիցների հոսանքի ծախսը. Ռոմանոս Պետրոսյան
Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն այսուհետ՝ որպես կորպորատիվ սոցիալական ծրագիր, բացառապես սեփական խնայողությունն...