Բանակցությունների այս փուլում առաջընթաց չունենք. Վենս
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ անցկացված բանակցությունները ավարտվել են առանց որևէ համաձայնության։ Նրա խոսքով՝ շուրջ 21 ժամ տևած քննարկումներից հետո ամերիկյան պատվիրակությունը լքել է Պակիստանը, իսկ նախատեսված երկրորդ օրը չի կայացել։
Նա նշել է, որ Վաշինգտոնը ներկայացրել է «ճկուն» առաջարկներ, սակայն իրանական կողմը մերժել է դրանք և հրաժարվել է պարտավորություններ ստանձնել միջուկային ծրագրի վերաբերյալ։ Նա ընդգծել է, որ բանակցությունների այս փուլում առաջընթաց չի արձանագրվել։
«Վատ լուրն այն է, որ մենք չկարողացանք համաձայնության գալ։ Եվ ես կարծում եմ, որ դա ավելի վատ է Իրանի համար, քան ԱՄՆ-ի», - ընդգծել է Վենսը։
Իրանի մայրաքաղաք Թեհրանում, իր հերթին, հայտարարել են, որ ԱՄՆ-ն փորձում է բանակցությունների միջոցով հասնել այն նպատակներին, որոնք չի կարողացել իրականացնել ռազմական ճանապարհով։ Իրանական կողմը նաև մերժել է ուրանի հարստացման և Հորմուզի նեղուցի վերաբերյալ ներկայացված պահանջները։
Միաժամանակ Իրանի իշխանությունները չեն բացառել բանակցությունների շարունակությունը՝ նշելով, որ հանդիպումները կարող են վերսկսվել կիրակի օրը, եթե կողմերը պատրաստ լինեն նոր քննարկումների։
Նմանատիպ հոդվածներ
Արաղչին անվստահություն է հայտնել
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ առաջիկա բանակցություններին մոտենում է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական պատվիրակության հուզիչ քայլը
Իրանի պաշտոնական պատվիրակությունը Պակիստան ժամանելիս ուշադրություն է գրավել ինքնաթիռի ներսում կազմակերպված խորհրդանշական...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...