Մանուկ Վարդանյանը մեղադրվում Եկեղեցուն հուշարձաններ հանձնելու համար. «Հետք»
Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Մանուկ Վարդանյանը մեղադրվում է պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց առաքելական եկեղեցուն հանձնելու համար: Այս մասին հայտնում է «Հետք»-ը
Ըստ մեղադրանքի՝ Մանուկ Վարդանյանը կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնի 1-ին կարգի մասնագետի հետ դիտավորությամբ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք: Մ. Վարդանյանի նկատմամբ կիրառվել է «գրավ» խափանման միջոցը։
Մասնավորապես՝ պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող մի շարք վանքերի և եկեղեցիների նպատակային օգտագործումն ապահովելու նպատակով, պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի հուշարձաններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Հայաստանյայց առաքելական եկեղեցուն:
Գործը 2026թ. ապրիլի 9-ին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Մերի Մոսինյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
«Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարար...
Երկրի նոր լուսանկարը` տիեզերքից
NASA-ն Երկրի ամբողջական նոր լուսանկար է ներկայացրել, որն արվել է տիեզերքից՝ «Արտեմիս-2» առաքելության ընթացքում։ Տիեզերագ...
Շնամարտ կազմակերպելու դեպքի առթիվ քրվարույթ է նախաձեռնվել. ՔԿ
Սպիտակում շնամարտ կազմակերպելու դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Auroranews-ը տեղեկացավ Քննչական կո...
Նոր տվյալներ. վրաերթերը նվազել են
Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի ու վիրավորների թիվը: Այս մասին հայտնում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նար...