Իրանը չի կարող բացել Հորմուզի նեղուցը ականների պատճառով. NYT
Իրանին չի հաջողվում լիարժեք վերականգնել նավարկությունը Հորմուզի նեղուցում՝ այնտեղ տեղադրված ծովային ականների պատճառով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Պարբերականի տվյալներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը մարտին ականապատել է նեղուցը՝ օգտագործելով փոքր նավեր։ Գործողությունները սկսվել են ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո և հանգեցրել են նավագնացության դադարեցման, ինչպես նաև էներգակիրների համաշխարհային գների կտրուկ աճի։ Անցումը թույլատրվել է միայն բարեկամ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի և Չինաստանի նավերին, ինչպես նաև նրանց, որոնք համաձայնել են վճարել հատուկ տուրք։
Հաղորդվում է, որ իրանական կողմը տարածել է «անվտանգ միջանցքների» քարտեզներ, սակայն դրանց ճշգրտությունը կասկածի տակ է։ Ականների մի մասը տեղադրվել է առանց հստակ կոորդինատների, իսկ որոշները թողնվել են ազատ տեղաշարժի, ինչը զգալիորեն բարդացնում է դրանց հայտնաբերումն ու վնասազերծումը։
Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ ծովային ականազերծումը տեխնիկապես ավելի բարդ գործընթաց է, քան դրանց տեղադրումը։ Նշվում է, որ ոչ ԱՄՆ-ը, ոչ էլ Իրանը չունեն բավարար տեխնիկական միջոցներ արագ մաքրման համար։ Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այնտեղով անցնում է համաշխարհային նավթի մոտ 15%-ը և հեղուկացված գազի շուրջ 20%-ը։ ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում պահանջում է ամբողջությամբ բացել նեղուցը, հակառակ դեպքում հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսում, մինչդեռ ներկայում գործում է երկշաբաթյա հրադադար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...