Նույնիսկ քո ընկեր-աշխատատու Միշիկը կնախանձեր. Ալեն Սիմոնյան
«Տկզա՛ր, նոր տեսա մի հատված, որ մեքենայիցս ես խոսում: Չէի տեսել այդ մասը, ասում ես 200.000 $ եմ տվել, մեքենա եմ առել, ասում ես, որ մենք գնում ենք մանկապարտեզի և դպրոցի տանիք վերանորոգելու համար իբր փող ենք ուզում, գրանտ ենք ուզում արտասահմանից, իսկ ես 200.000$ տվել եմ ու ինձ մեքենա եմ առել, այն դեպքում, որ կարող էի Nissan Altima գնել: Ա՜յ, չեմ հասկանում` դու ուղղակի տենց անգրագե՞տ ես, թե՞ այդ աստիճանի սրիկա ու ստախոս»,- թելեգրամյան իր ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին:
«Դու չգիտե՞ս, որ ՀՀ իշխանությունը վաա՜աաղուց փող ու գրանտ չի վերցնում մանկապարտեզ և դպրոց սարքելու համար, կամ դու չգիտե՞ս, որ չափորոշիչներ կան բարձրաստիճան պաշտոնյաներին սպասարկելու համար ու մեքենաները չեն կարող Nissan Altima լինել: Հա՛, ու մեքենան պետությունն է գնել ԱԺ-ի համար ու շատ ավելի էժան, քան դու ասում ես, բայց դա կարևոր չէ, դու շարունակի խոսել սրա մասին: Ես էլ պատմեմ քո հերթական պարկեշտ շոուի մասին)))...
Հարգելի՛ լրագրողներ և հանրություն, ուրեմն կհիշեք, որ Տկզարը իբր բարեգործություն էր անում, անապահով ընտանիքներին ուտելիք էր բաժանում, ես էլ էի միացել ու օգնում: Ինչ խոսք, հալալ է քեզ, մոսկվայաբնակ Արտաչոկի փողերով մարդկանց ուտելիք էիր բաժանում, նկարվում, փիառվում, իսկ Չեխիայի դեսպանատնից մեքենա վերցրեցիր, որ դա առաքես, որն էլ հետո մնաց քեզ:
Վերջնարդյունքում մնաց քո փիառը` ուրիշի փողերով, իմ պես վալանտյորներով և Չեխիայի դեսպանատան մեքենան: Ի դեպ, այդ մեքենան ինչքանո՞վ ծախեցիր։
Սենց բարեգործության սխեմային, ուր 1-ին 100 օգուտով են դուրս գալիս, նույնիսկ քո ընկեր-աշխատատու Միշիկը կնախանձեր, ինչ խոսք:
Հ.Գ. Խոսա, խոսա, չես փախնելու այս հարցերին պատասխանելուց`
1) Հաշվապահ Աստղիկից նորածին երեխան ձեռքը տուն խլելը,
2) Ընկերների վրա փող աշխատելը և ֆեյքերով սեռական հայհոյանքներ տալը,
3) Չունևորներին ուտելիք բաժանելով փող աշխատելը։
Շարունակելի ...»,- գրել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...