Հայտնի է` երբ կսկսվեն Իրան-ԱՄՆ բանակցությունները
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ նախատեսվող բանակցություններից առաջ կհանդիպի Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ։ Tasnim գործակալության փոխանցմամբ՝ հանդիպումը կկայանա Իսլամաբադում՝ տեղական ժամանակով ժամը 13։00-ին։
Այսօր նախատեսվում են նաև ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունները, որոնք կանցկացվեն Պակիստանի միջնորդությամբ։ Իսլամաբադը հույս է հայտնում, որ քննարկումները կարող են նպաստել Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատմանը։
Բանակցությունները կսկսվեն երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 16:00-ից հետո:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հայտնել էր, որ բանակցությունները, ամենայն հավանականությամբ, կընթանան ինչպես ուղիղ ձևաչափով, այնպես էլ միջնորդավորված շփումների միջոցով։ Այս ձևաչափը կարող է հնարավորություն տալ կողմերին պահպանել դիվանագիտական ճկունություն։
Բանակցությունների մանրամասները և օրակարգը պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն դրանք դիտարկվում են որպես կարևոր փուլ ԱՄՆ-Իրան հարաբերությունների շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...