Փոխհատուցում՝ «Եռաբլուրում» հուղարկավորվածների ընտանիքներին
Կառավարությունը ապրիլի 9-ի նիստում որոշել է փոխհատուցում տրամադրել 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ին հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքների։
Փոխհատուցումը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք իրենց միջոցներով և նախընտրած ձևով պատրաստել ու տեղադրել են շիրմաքարերի լրակազմերը կամ տապանաքարերը։
Նախնական հաշվարկներով փոխհատուցման չափը կկազմի շուրջ 10 մլն դրամ։
«Դրամական հատուցում տրամադրելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եթե անգամ ընտանիքներն իրենց ցանկացած ձևով չբարեկարգեին գերեզմանները, այն պետք է իրականացվեր պետության կողմից և ծախսվեր գրեթե նույն գումարը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Կառավարությունից հայտնում են նաև, որ նախապես նախատեսված, սակայն չօգտագործված և պահեստավորված տապանաքարերը կտրամադրվեն նոր հուղարկավորված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե ինչու են Դավիթ Մինասյանին տեղափոխել այլ ՔԿՀ
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո կալանքի տակ գտնվող 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխում...
Պետք է մարզային տրանսպորտային ցանցեր ունենանք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է մարզային տրանսպորտային ցանցեր ստեղծելու ծրագրի մասին։ Հայաստանի կառավարությունը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բողոքի ակցիա՝ ի աջակցություն կալանավորված Դավիթ Մինասյանի
Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո երկու ամսով կալանավորված 18–ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի ընկերներն ու...
Վարորդները արդեն կարող են անցնել ամառային անվադողերի
Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը հանվել է։ Նոյեմբերի 15-ից սահմանված և մինչև մարտի 31-ը գործող ձմեռայ...