ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չտուգանելու պահանջ, խցանումների թեթևացում․ ՆԳ նախարարը պարզաբանում է
Auroranews.am-ը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ զրույցում փոխանցել է վարորդների մտահոգությունը՝ կապված խցանումների հետ։
«Հարգելի տիկին նախարար, խնդրում ենք ձեզ պարեկներին հրահանգ տալ՝ Առնո Բաբաջանյան փողոցից Հյուսիս-Հարավ մտնելիս չտուգանեն։ Վարորդներն ընդամենը թեթևացնում են այդ խցանումները՝ 4-րդ գյուղի խաչմերուկից աջով հետադարձ կատարելով և իջնելով։
Հանեք այդ «Մուտքն արգելվում է» նշանը, հնարավորություն տվեք փրկել Շերամի 24/7 խայտառակ խցանումը։ Այդ ճանապարհն էլ է ափսոս․ Հյուսիս-Հարավը ասֆալտապատված, գծանշված, կահավորված է, սակայն 4 տարի փակ է և չի օգտագործվում։ Թող գոնե թեթև մարդատարները այդտեղով անցնեն։
4-րդ գյուղի խաչմերուկում ևս՝ քանի որ այնտեղ մասամբ գրունտային ճանապարհ է, կարելի է տրակտորով հարթեցնել, որպեսզի դուրս գալն էլ հեշտ լինի»,- բարձրաձայնում են ռադիոլսողները։
Նախարարի պատասխանները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թող գնան, սնանկանան․ պետք է իրենց շինթույլտվությունները չեղարկել․ Ավինյան
Այդ շինաղբը որտեղից որ տարբեր տեղերում հայտնվում է, եկեք հասկանանք՝ որ շինհրապարակներն են, որ այդ տեսակ գործելաոճ ունեն,...
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին
Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վ...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...