Թրամփը սպառնացել է Իրանին զենք մատակարարող երկրներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ռազմական տեխնիկա մատակարարող ցանկացած երկիր կբախվի 50% մաքսատուրքերի կիրառման հետ։ Հայտարարությունը նա հրապարակել է իր Truth Social սոցիալական հարթակում՝ ընդգծելով, որ միջոցը կգործի անմիջապես և առանց բացառությունների։
Թրամփի խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն այդ երկրների կողմից ԱՄՆ արտահանվող բոլոր ապրանքներին։ Նրա ձևակերպմամբ՝ այս քայլը ուղղված է Իրանի ռազմական ներուժի սահմանափակմանը։
Նախկինում ԱՄՆ նախագահը նշել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վերականգնել հարվածները Իրանի դեմ, եթե Թեհրանի հետ անհրաժեշտ համաձայնություն ձեռք չբերվի։ Միևնույն ժամանակ, նա չէր բացառել նաև բանակցությունների շարունակությունը՝ նշելով, որ քննարկվում են սակագների և պատժամիջոցների մեղմացման հնարավորությունները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ։ Թրամփի տվյալներով՝ Իրանը ներկայացրել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը կարող է հիմք ծառայել հետագա բանակցությունների համար։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...
Ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին. Ալեն Սիմոնյան
«Զգույշ եղեք, ուժեղ բռնելու են ընտրակաշառք բաժանողներին ու վերցնողներին»,- գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` արձագանքելո...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...