Նեթանյահուն ձախողվեց. պատգամավոր
Իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը քննադատել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ Իրանի հետ հրադադարի համաձայնագիր կնքելու համար։
Նրա խոսքով՝ թեև զինվորականները կատարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները, իսկ հասարակությունը ցուցաբերել է բարձր տոկունություն, Նեթանյահուն կրել է դիվանագիտական և ռազմավարական պարտություն և չի հասել իր սահմանած որևէ նպատակի։
«Մեր ողջ պատմության ընթացքում երբեք նման քաղաքական աղետ չի եղել։ Իսրայելը նույնիսկ սեղանի շուրջ չէր, երբ որոշումներ էին կայացվում մեր ազգային անվտանգության էության վերաբերյալ։ Նեթանյահուն ձախողվեց քաղաքականապես, ձախողվեց ռազմավարական առումով և չկատարեց իր իսկ սահմանած նպատակներից որևէ մեկը։ Մեզ տարիներ կպահանջվեն Նեթանյահուի կողմից հասցված քաղաքական և ռազմավարական վնասը վերականգնելու համար՝ ամբարտավանության, անփութության և ռազմավարական պլանավորման բացակայության պատճառով»։
Նմանատիպ հոդվածներ
Լուկաշենկոն Հայաստանի վերաբերյալ զգուշացրել է ՀԱՊԿ-ին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը պետք է առավել զգուշավոր և նրբանկատ մոտեցում ցուցաբերի Հա...
Նարեկ Կարապետյանը արձագանքել է Րաֆֆի Հովհաննիսյանին
«Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսը չի ցանկանում պատերազմ, սակայն պատրաստ է դրան, եթե իր նկատմամբ կիրառվի ուժի սպառնալիք։ Այս մասին հայտարարել է ե...
Պուտինի «գազային» ակնարկը Փաշինյանին
Եվրոպայում գազի գները 1000 խորանարդ մետրի դիմաց հասնում են շուրջ 600 դոլարի, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։Ապրիլի 1-ին Հ...