«Մկան և առյուծի» խաղը․ բացահայտվել է Օրբանի և Պուտինի գաղտնի գործարքը․ Politico
Մոսկվայի հետ գաղտնի գործարքը ի հայտ է եկել ընտրություններից առաջ։ Հունգարիան և Ռուսաստանը դեռևս դեկտեմբերին ստորագրել են 12 կետից բաղկացած համագործակցության ծրագիր, որը երկար ժամանակ հրապարակային չի եղել։ Փաստաթուղթը համաձայնեցվել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև, փոխանցում է Politico-ն։
Համաձայնագիրը ներառում է մի շարք ոլորտներ՝ էներգետիկա, առևտուր, կրթություն և մշակույթ։ Քննարկվել է նաև ռուսական ընկերությունների մասնակցությունը Հունգարիայի ներսում իրականացվող նախագծերին, ինչպես նաև Եվրամիության սահմանափակումների հետևանքով նվազած երկկողմ առևտրի վերականգնման հարցը։
Նշվում է, որ Բուդապեշտը պատրաստակամություն է հայտնել ընդլայնել ռուսերեն լեզվի ուսուցումը, ճանաչել դիպլոմները և զարգացնել կրթական ու մշակութային փոխանակման ծրագրերը։ Այս քայլերը դիտարկվում են որպես մշակութային համագործակցության խորացման ուղղություն։
Տեղեկությունը հրապարակվել է ընտրություններից մի քանի օր առաջ, երբ երկրի վարչապետ Վիկտոր Օրբանը կանգնած է քաղաքական լուրջ մրցակցության առաջ։
Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն իրեն անվանել Է Կրեմլի «մուկ», իսկ Պուտինին «առյուծ» և խոստացել է ամեն ինչ անել Ռուսաստանին օգնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Անմիջապես պետք է սկսվի արտաքսման գործընթացը՝ առանց ձգձգումների. Մեդվեդևը՝ որոշ օտարերկրացիների մասին
Ռուսաստանում վտանգավոր հիվանդություններով միգրանտների նկատմամբ նախատեսվում է կիրառել անհապաղ արտաքսման մեխանիզմ։ Այս մաս...
Օվերչուկը նախազգուշացնում է. այդ դեպքում ՌԴ-Հայաստան ավիահաղորդակցությունը կդադարեցվի
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու դեպքում կարող է դադարել ավիա...
Ալեն Սիմոնյանի «կոշտ» արձագանքը՝ Պուտինի հայտարարություններին
Պուտինը «արջի ծառայություն» մատուցեց և բացեիբաց հայտարարեց՝ «էս իմ տղերքն են, թող մասնակցեն ընտրություններին»: Այս մասին...
Թրամփը՝ ծննդյան իրավունքով Ամերիկայի քաղաքացիություն ստանալու մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծննդյան իրավունքով քաղաքացիությունը նախատեսված է ստրուկների երեխաների համար,...