Աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից. Վարդան Ոսկանյան
«Մերձավոր Արևելքը և աշխարհը մի քայլ հետ դարձավ անդունդի եզրից»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Երկշաբաթյա հրադադարի համաձայնությունը Պակիստանի միջնորդությամբ կայացավ Իրանի կողմից զրոյական զիջմամբ։
Աշխարհաքաղաքական առումով նույնիսկ կա կարևորագույն ձեռքբերում, քանի որ բոլորը գիտեն, որ Հորմուզի նեղուցով նավագնացությունը մինչև պատերազմը կախված չէր Իրանի կամքից, իսկ այժմ հենց այդ երկիրն է բացում կամ փակում այն։
ԱՄՆ-ի և Իսրայելի համար պարզ դարձավ, որ Իրանին պատերազմով կոտրելն անհնարին է, անհնարին է նաև այդ ճանապարհով հասնել իշխանափոխության, միջուկային և հրթիռային ծրագրերից հրաժարման, Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերին աջակցության դադարեցման և այլն։
Ընդ որում, ուշագրավ է, որ հրադադարի համաձայնագիրը պարտադրում է Իսրայելին դադարեցնել հարձակումը նաև լիբանանյան «Հիզբալլահի» դեմ։
Հայաստանի հարևան հինավուրց իրանական քաղաքակրթությունը շարունակելու է իր ընթացքը, իսկ այս պատերազմի դասերը ուսուցողական կարող են լինել նաև մեզ համար»,- գրելո է Ոսկանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Կարապետյանն այսօր էլ տնտեսական պատերազմի մասին է զգուշացնում. Նարեկ Կարապետյան
«Վարչապետի աշխատակազմի ղեկավարը դժգոհում է, թե ինչու է Սամվել Կարապետյանը կողմերին կոչ արել բանակցություններով լուծել 44...
Իրանը էական առաջարկ է ներկայացրել. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը Վաշինգտոնին ներկայացրել է «էական առաջարկ»՝ ուղղված առկա հակամարտության...
Որքան գումար են քաղաքական ուժերը ծախսել Meta-ում գովազդի համար. «Հետք»
Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2026 թվականին քաղաքական մի շարք ուժեր մեծ ռեսուրսներ են ներդրել Facebook-ի կ...
Մենք համաձայն ենք ԹՐԻՓՓ-ի ձևաչափի հետ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը «Արմենիա» հեռուստաընկերության եթերում արձագանքել է վարչապ...