ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում ուղևորատար գնացքի յոթ վագոն դուրս է եկել գծերից. կան տուժածներ
302 համարի ուղևորատար գնացքը ապրիլի 3-ին գծերից դուրս է եկել Ուլյանովսկի մարզի Չերդակլինսկի շրջանում։ Telegram 112 ալիքը հայտնել է, որ գնացքում եղել է 415 մարդ։ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Բրյանդինո կայարանի հարակից հատվածում։ Միջադեպի հետևանքով տվյալ հատվածում գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Բուգուլմայի, Ուլյանովսկի, Ռուզաևկայի և Սիզրանի կայարաններից դեպի վթարի վայր են ուղարկվել վերականգնողական գնացքներ՝ հետևանքները վերացնելու նպատակով։
Ռուսաստանի ԱԻՆ Ուլյանովսկի մարզի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ ուղևորատար գնացքի գծերից դուրս գալու հետևանքով զոհեր չկան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Մարզային ԱԻՆ պաշտոնական կայքում նշվում է, որ գնացքը գծերից դուրս է եկել Մոսկվայից դեպի Չելյաբինսկ ընթացքի ժամանակ։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։
Չելյաբինսկի մարզի նահանգապետ Ալեքսեյ Տեքսլերը իր Telegram ալիքում հայտնել է, որ զոհերի վերաբերյալ դեռևս հաստատված տվյալներ չկան։ Նրա խոսքով՝ իշխանությունները «հետևում են իրավիճակին»։
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհից հետո «Կանազը» կվերակառուցվի. կպահպանվի՞ շենքի տեսքը
Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նա...
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում բեռնատարը Վաղարշյան փողոցում, վրաերթի է ենթ...
Ողբերգական ավտովթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհին. կա զոհ և տուժածներ
Ապրիլի 2-ին՝ ժամը 23։11-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճան...
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել նախօրեին ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ։ՔԿ–ից Auroranews-ին հայտնեցին, որ դե...