Հրդեհից հետո «Կանազը» կվերակառուցվի. կպահպանվի՞ շենքի տեսքը
Շենքի ճակատագրի մասով հաճախ քննարկումներ են իրականացվում թե՛ քաղաքապետի, թե՛ փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ներկայումս նախագիծ է իրականացվում, որպեսզի շենքը վերակառուցվի՝ պահպանելով իր ճարտարապետական տեսքն ու ծառայի բնակիչներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը՝ խոսելով «Կանազ» մշակույթի տան մասին:
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիները մտահոգություն ունեն, որ գուցե շենքը քանդեն, Վարոսյանն հայտնել է՝ շենքը քանդելու ոչ մի ծրագիր չունի քաղաքապետարանը, ունի վերակառուցման ծրագիր:
Հարցին՝ հնարավո՞ր է շենքը վերածվի հյուրանոցի կամ բնակելի շենքի, այս վարկածներն ընդունելի՞ են, ցանկանո՞ւմ եք նման ծրագրով շարունակել, Վարոսյանն արձագանքում է․
«Ես բացառում եմ նմանատիպ որևէ քննարկում: Հրդեհի հետևանքներն այնպիսին են, որ հնարավոր կլինի վերանորոգել, վերակառուցել։ Փրկարար ծառայության հետ, որ զրուցում էինք, պարզ դարձավ, որ ճարտարապետական տեսքը պահպանելը միանշանակ հնարավոր է, իսկ վերակառուցումը կլինի հենց ճարտարապետական տեսքի պահպանման համար»,-նշել է նա։
Հիշեցնեք` մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։ Ավելի ուշ պարզվեց, որ հրդեհվում է «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունը:
Նմանատիպ հոդվածներ
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:10-ի սահմաններում բեռնատարը Վաղարշյան փողոցում, վրաերթի է ենթ...
Նոր մանրամասներ ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել նախօրեին ԱԱԾ շենքի հրկիզման փորձի վերաբերյալ։ՔԿ–ից Auroranews-ին հայտնեցին, որ դե...
Երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը․ ՔԿ-ն արձագանքել է․ մանրամասներ
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր ԲԿ տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով...
Վթար Երևան-Աբովյան ճանապարհին. կան տուժածներ
Փետրվարի 23-ին՝ ժամը 8.15-ին, Երևան-Աբովյան ճանապարհին՝ Վերին Պտղնիի վարչական տարածքում գտնվող անշարժ հենակետի մոտ, «ԳԱԶ...