Եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ․ Անդրեասյանը՝ Գզոյանի պաշտոնանկության մասին
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանի պաշտոնում վերականգնման հարց օրակարգում չկա։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գզոյանը ներկայացրել է աշխատանքից ազատման դիմում։ Հետագայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ դա տեղի է ունեցել իր ցուցումով՝ կապված ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում Գզոյանի կողմից Արցախի թեմայով գիրք նվիրելու հետ։ Վարչապետի գնահատմամբ՝ այդ քայլը եղել է սադրիչ։
Նախարարը նշել է, որ Գզոյանի գիտական գործունեությունը բարձր է գնահատում և ընդգծել, որ նա կարող է շարունակել աշխատանքը գիտական ոլորտում, այդ թվում՝ նույն հաստատությունում։ Միևնույն ժամանակ, ըստ Անդրեասյանի, կառավարման ոլորտում առաջացած խնդիրները պահանջել են համապատասխան լուծում, և ստեղծված իրավիճակն արդեն հանգուցալուծվել է։
«Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, սակայն կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,– հայտարարել է նախարարը։
Անդրեասյանը նաև տեղեկացրել է, որ հանդիպել է թանգարան–ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ՝ քննարկելու առկա հարցերը։ Նրա խոսքով՝ աշխատակիցներին հորդորել է կենտրոնանալ իրենց գիտահետազոտական գործունեության վրա՝ նշելով, որ այդ մասով փոփոխություններ չեն նախատեսվում։ Նախարարը հավելել է, որ վերջին տարիներին պետության կողմից հաստատության ֆինանսավորումը շարունակաբար աճել է։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
Թեհրանի կոչ է արել պետություններին՝ թույլ չտալու իրենց ներգրավվածությունը պատերազմում: Իրանը զգուշացրել է Ռումինիային և...