Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
Թեհրանի կոչ է արել պետություններին՝ թույլ չտալու իրենց ներգրավվածությունը պատերազմում: Իրանը զգուշացրել է Ռումինիային և հայտարարել, որ քաղաքական և իրավական արձագանք կտա, եթե Ռումինիան թույլ տա ԱՄՆ-ին իր տարածքում գտնվող ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ գործողությունների համար։ Այդ մասին, ըստ Iran International-ի, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին։
Նրա խոսքով՝ նման քայլը կդիտվի որպես մասնակցություն Իրանի դեմ ռազմական գործողություններին։ Բաղաեին նշել է, որ եթե Ռումինիան իր բազաները տրամադրի ԱՄՆ-ին, դա կհամարվի ռազմական ագրեսիայի մաս, ինչը, ըստ նրա, կհակասի միջազգային իրավունքին և կհանգեցնի միջազգային պատասխանատվության։
Ի պատասխան՝ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկիրը հակամարտության կողմ չէ։ Գերատեսչությունը հիշեցրել է, որ 2006 թվականին կնքված երկկողմ համաձայնագիրը ԱՄՆ-ին իրավական հիմք է տալիս օգտագործել Ռումինիայի տարածքում գտնվող որոշ ռազմական օբյեկտներ։
Ռումինիայի ԱԳՆ-ում նաև նշել են, որ երկրում արդեն ավելի քան տասը տարի գործում են հակահրթիռային պաշտպանության համակարգեր, որոնք ունեն բացառապես պաշտպանական նշանակություն և կիրառվում են ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան՝ ինքնապաշտպանության նպատակով։ Նախարարությունը հավելել է, որ հակամարտության սկզբից առաջնահերթությունը դիվանագիտական ջանքերն ու լարվածության նվազեցումն է։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...