Թրամփը սպառնացել է ՆԱՏՕ-ին
Հյուսիսատլանտյան դաշինքին շատ վատ ապագա է սպասում, եթե անդամ պետությունները չօգնեն Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործում, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Financial Times թերթին տված հարցազրույցում։
«Եթե Հորմուզի նեղուցում ջանքերին միանալու կոչին արձագանք չլինի, կամ եթե բացասական արձագանք լինի, ապա կարծում եմ, որ դա շատ վատ ազդեցություն կունենա ՆԱՏՕ-ի ապագայի վրա», - ասել է Սպիտակ տան ղեկավարը։
«Մենք ունենք մի բան, որը կոչվում է ՆԱՏՕ։ Մենք շատ բարի ենք եղել։ Մենք չպետք է օգնեինք նրանց Ուկրաինայի հարցում։ Ուկրաինան հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա է։ Բայց մենք օգնեցինք։ Հիմա կտեսնենք՝ նրանք կօգնեն մեզ, թե ոչ։ Որովհետև ես վաղուց եմ ասում, որ մենք պատրաստ ենք օգնել նրանց, բայց նրանք պատրաստ չեն մեզ հետ լինել», - ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ հետաքրքրված է ցանկացած տեսակի օգնությամբ, այդ թվում՝ տարածաշրջան ականազերծող նավեր ուղարկելով։ Ամերիկացի առաջնորդը նաև ակնարկեց, որ եվրոպական երկրների հատուկ նշանակության ուժերը կարող են օգտագործվել Պարսից ծոցում անօդաչու թռչող սարքեր արձակող կամ ականապատող իրանական ուժերին վերացնելու համար։
«Մենք նրանց շատ ուժեղ ենք հարվածում։ Նրանք ուրիշ ելք չունեն, քան նեղուցում մի փոքր խնդիրներ առաջացնելը, բայց այս մարդիկ օգտվում են Հորմուզի նեղուցում նավագնացությունից, և նրանք պետք է օգնեն մեզ պահպանել կարգուկանոնը», - ասել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է լինի «միակողմանի փողոց»։ Նա նաև պնդել է, որ դաշինքի անդամ երկրները նվազագույն ռիսկի կենթարկվեն, եթե ռազմանավեր ուղարկեն Հորմուզի նեղուց, քանի որ Իրանի ռազմական կարողությունները, իբր, արդյունավետորեն ոչնչացվել են։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակ...
Մենք դաշտ ենք մաքրել այլ քաղաքական ուժերի համար. Քոչարյան
Մենք փողոցային պայքարներ նախաձեռնելով մաշեցրել ենք այս իշխանությանը։ Մոտ 1,5 տարի առաջ սոցհարցումներով 60 տոկոսը չկողմնո...
Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել
Ժամանակակից աշխարհը սահում է քաոսի մի շրջանի մեջ, որտեղ այսպես կոչված ուժն է տիրում, ասել է Թուրքիայի նախագահը: «Մե...
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...