Թրամփը կոչով դիմել է Արաբական երկրներին․ ինչ է սպասվում Իրանին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ արաբական պետությունները պետք է միանան Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ Նա այդ մասին ասել է C14 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Որպեսզի Հորմուզի նեղուցը բաց մնա, պատասխանը՝ այո, նրանք պետք է միանան», - հեռուստաալիքը մեջբերել է ամերիկացի առաջնորդի խոսքերը արաբական երկրների մասին։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ այն երկրները, որոնք կախված են Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումներից, «պետք է ակտիվորեն մասնակցեն» Իրանի դեմ պայքարին։
Ինշում է հեռուստաալիքը, Սպիտակ տան ղեկավարը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կարող է ուժային գործողություններ ձեռնարկել շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կամ եմենական ապստամբական «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման դեմ։
«Ես այս պահին չեմ կարող պատասխանել այդ հարցին», - հրատարակությունը մեջբերում է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խոսքերը։
Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներ հասցվեցին երկրի խոշոր քաղաքներին, այդ թվում՝ Թեհրանին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարեց Իսրայելին հարձակվելու լայնածավալ պատասխան գործողության մասին։ Հարվածներ հասցվեցին նաև Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում գտնվող ամերիկյան թիրախներին։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն խոստանում է պատասխանել Նախիջևանի հարձակմանը․ Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանի կողմից Նախիջևանի ուղղությամբ իրականացված անօդաչու թռչող ս...
Բաղդասարյանը արձագանքել է Դուբայում Փաշինյանի գույքի հրթիռակոծության լուրերին
Նախորդող օրերի ընթացքում X հարթակում կասկածելի օգտատերերի կողմից տարածվում են տեսանյութեր, որոնք իբրև թե հղում են անում...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն կարծիքների մասին, ըստ որոնց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստա...
Եթե անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում
Մինչև 1 մլն դրամ գումարների փոխանցումը չհայտարարագրման ենթակա եկամուտների շարքում դասելու հիմնական նպատակը համակարգը հնա...